Wednesday, June 6, 2012

Դիվերսիա Ղարաբաղում. 1 զոհ, 2 վիրավոր

ԼՂ ՊԲ մամլո ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել է նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը և Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:

No comments: