Tuesday, June 26, 2012

Անանն առաջարկել է Իրանին հրավիրել Սիրիայի հարցով կոնֆերանսին

News.am. 26-6-2012- ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը կարծում է, որ անհրաժեշտ է Իրանին հրավիրել Ժնեւում սիրիական ճգնաժամի կարգավորման միջազգային կոնֆերանսին: Նա նաեւ կարծում է, որ դրանից առաջ Մոսկվան եւ Վաշինգթոնը պետք է իրար մեջ պայմանավորվեն տվյալ հարցի շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել են ԱՄՆ-ի աշխատակազմի ներկայացուցիչները Քոֆի Անանը հուսով է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը փոխհամաձայնության կգան իրանական եւ այլ հարցերի շուրջ, մինչեւ պաշտոնական հրավերների ուղարկելը: Համաժողովը նախատեսվում է անցկացնել հունիսի 30-ին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Իրանից բացի Քոֆի Անանն առաջարկում է կոնֆերանսին հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ երկրների արտգործնախարարներին, ինչպես նաեւ Իրաքին, Քուվեյթին, Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային: Քոֆի Անանն սպասում է նաեւ, որ աշխատանքներին կմասնակցեն նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւ ԵՄ-ի անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ավելի վաղ ՄԱԿ- եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնացն արտահայտվել էր կոնֆերանսում Իրանի մասնակցության օգտին, մատնանշելով, որ Թեհրանը «պետք է դառնա սիրիական խնդրի լուծման մի մասը»: ԱՄՆ-ն կտրականապես դեմ է դրան եւ չի փոխել իր դիրքորոշումը:

No comments: