
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն օրերս կարգադրել է իր աշխատասենյակ բերել մի քանի ուշագրավ իրեր: Հրահանգից հետո խորհրդարանի նրա աշխատասենյակ են տարվել գազօջախ, գազի բալոն, տանկի մարտկոց և այլ նման իրեր:
Հավանաբար գեներալն արտակարգ զարգացումներ է կանխատեսում խորհրդարանում` էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների տեսքով, դրա համար տանկի մարտկոցի անհրաժեշտություն է առաջացել: Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ էլ սև օբսիդիանից սառնարան էր իր աշխատասենյակ տարել: Ի դեպ, գեներալ Մանվելը շարունակում է լինել խորհրդարանի ամենաազդեցիկ պատգամավորներից մեկը, որի հետ «քաշվում» են զրուցել անգամ նրա շատ ու շատ գործընկերներ:
No comments:
Post a Comment