Thursday, June 21, 2012

Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայից իր քաղաքացիների տարհանմանը

Tert.am. 21-6-2012- Ռուսաստանը սկսել է պատրաստվել Սիրիայից քաղաքացիական անձանց և զինվորական անձնակազմի դուրսբերմանը, կառավարության և ընդդիմադիր զինյալների միջև բախումների սրման կամ միջազգային ռազմական միջամտության պարագայում: Ռուսաստանի զինված ուժերը, այդ թվում նավատորմը և մյուս ծառայությունները սկսել են նախապատրաստական աշխատանքը` Սիրիայի հարցով հանձնարարություններ կատարելու, նախ երկրից Ռուսաստանի քաղաքացիներին և Սիրիական Տարտուս նավահանգստից նյութատեխնիկական ապահովման կետի զինծառայողներին դուրս բերելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հերքել էր լուրերն այն մասին, որ պատրաստվում է Բալթյան նավատորմի «Կալինինգրադ» դեսանտային նավն ուղարկել Սիրիա: Նախօրեին Սևծովյան նավատորմի պաշտոնյան տեղեկացրել էր, որ Սիրիայի դեսանտային նավեր ուղարկելու մասին որևէ հրահանգ չի ստացվել: Ռազմական նավերի` Սիրիա ուղարկվելու մասին լուրերն ավելի վաղ տարածել էր CNN-ը, Պենտագոնի աղբյուրներին հղում անելով: Բացի ՌԴ Պաշտպանության նախարարությունից, Ռուսաստանի քաղաքացիների Սիրիայից տարհանելուն ուղղված ծրագիր կազմելու հանձնարարություն է ստացել նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պարբերականը նաև նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տվյալներով, այս պահին Սիրիայում Ռուսաստանի 100 հազար քաղաքացի կա:

No comments: