Wednesday, June 20, 2012

Ֆրանսիան կոչ է անում հուլիսի 1-ից նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

1in.am. 20-6-2012- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը անհրաժեշտ է համարում, որպեսզի հուլիսի 1-ից ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ և էմբարգո կիրառի Իրանից ներկրվող նավթի նկատմամբ, քանի որ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել Մոսկվայում Իրանի և «Վեցյակի»՝ միջուկային հարցով անցկացված բանակցությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Մենք ափսոսում ենք, որ Իրանը մինչև հիմա կոնկրետ քայլեր չի կատարել, ինչը մենք ակնկալում էինք, և ինչը կարող էր դառնալ առաջին քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԱԷՄԳ-ի բանաձևերի կատարման համար։ Պատժամիջոցներն ապագայում խստացվելու են, եթե Իրանը հրաժարվի լուրջ բանակցություններից»,- նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններն ընթացել են Մոսկվայում` հունիսի 18-19-ին։

No comments: