Friday, June 8, 2012

Բրայզան՝ թուրքական ընկերության տնօրենների խորհրդի անդամ

Panorama.am. 7-6-2012- ԵԱՀԿ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան դարձել է թուրքական «Turcas» ընկերության անդամ: Այս մասին տեղեկացնում է «1նյուզ» լրատվական կայքը: Նշենք, որ «Turcas» ընկերությունը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ և վերջինիս հետ համատեղ պրոյեկտներ իրականացնում: Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան նախկինում եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (ԱՄՆ), իսկ հետո կարճ ժամանակով նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Ամերիկայում հայկական համայնքն ու կազմակերպությունները բազմիցս քննադատել են Բրայզայի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հնչեցված հայտարարությունները, համարելով, որ վերջինս իր հայտարարություններում օբյեկտիվ չէ:

No comments: