Friday, June 8, 2012

«Freedom House»-ը քննադատել է Ալի Հասանովի հայտարարությունները

Panorama.am. 7-6-2012- «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը արձագանքել է ադրբեջանական իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովի՝ մայիսի 31-ին հնչեցված հայտարարություններին: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության տարածած հաղորդագրության վրա: Նշենք, որ մայիսի 31-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը, հանդես գալով երկրի իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչների առջև, կոչ է արել հասարակությանը ատելություն և անհանդուժողականություն ցուցաբերել իշխանություններին քննադատող լրագրողներին: «Նրանք (ընդդիմադիր լրագրողները) չպետք է այլևս հանդես գան ադրբեջանական հասարակության առջև: Նրանք պետք վախենան դուրս գան փողոց: Մենք պետք է նրանց նկատմամբ արտահայտենք հասարակական ատելություն»,- հայտարարել է Ալի Հասանովը: Բացի դրանից, Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են ուղղումներ կատարել տեղատվության հասանելիության վերաբերյալ 2 օինագծերում: Ուղղումներից մեկը թույլ է տալիս պաշտոնյաներին այսուհետ չտրամադրել այնպիսի տեղեկատվությանը, որը, իրենց կարծիքով, հակասում է «ազգային շահերին»: Ադրբեջանի իշխանությունները, փորձելով փափկեցնել միջազգային քննադատությունը, Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի նախօրյակին բանտից բաց թողեցին ընդդիմության ակտիվիստ Բախտիար Հաջիևին: ««Freedom House»-ը լրջորեն մտահոգված է Ադրբեջանի իշխանությունների՝ անկախ լրագրողների նկատմամբ արտահայտված ատելության վերաբերյալ հայտարարությանների, ինչպես նաև տեղեկատվության հասանելիությունը սահմանափակող օրենքների ուղղումների կապակցությամբ»,- ասված է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Իր հերթին ««Freedom House»-ի՝ գլոբալ ազատության ծրագրի համակարգող Քորթնի Ռադշը նշել է, որ լրագրողների նկատմամբ ատելության սերմանմանը ուղղված հայտարարությունները և վատ օրենսդրությանը բարձրացնում են լրագրողների նկատմամբ բռնությունների տարածման վտանգը: ««Freedom House»-ը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին Ադրբեջան այցի շրջանակներում բարձրացնել այս երկրում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները:

No comments: