Tuesday, June 26, 2012

Հրանտ Մարգարյանը դիմում կգրի՞

«Լրագիր» 26-6-2012- Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ Արցախի կառույցում լուրջ դժգոհություններ կան ՀՅԴ ղեկավարների հանդեպ: Բանն այն է, որ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը հայտարարել էր, թե նախագահի ընտրությանը պահպանելու է չեզոքություն եւ չի սատարելու ոչ մի թեկնածուի: Սակայն, բառացիորեն մեկ-երկու օր անց ՀՅԴ Արցախի կազմակերպությունը հայտարարել էր, թե սատարելու է գործող նախագահ Բակո Սահակյանին: Պարզվում է, շտապ Ղարաբաղ էր մեկնել ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանը, եւ առանց խորհրդակցելու եւ հաշվի առնելու ՀՅԴ անդամների կարծիքը, գրել ու տարածել այդ հայտարարությունը: ՀՅԴ Արցախի կազմակերպության կոմիտեությունների մեծ մասը դեմ է եղել այդ որոշմանը, իսկ մյուսները հակված են եղել չեզոքություն պահպանելու: Փաստացի, Հրանտ Մարգարյանը միանձնյա է կայացրել այդ որոշումը: Հրանտ Մարգարյանի կամայական որոշումից հետո Արցախի դաշնակցականները չեն ենթարկվել այդ հայտարարությանը եւ որոշում են կայացրել աջակցել ԼՂՀ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանին: Մեր տեղեկություններով, երբ Հրանտ Մարգարյանը չենթարկվողներին առաջարկել է դիմում գրել եւ դուրս գալ Դաշնակցությունից, վերջիններս նրան են առաջարկել դիմում գրել եւ հեռանալ:

No comments: