Tuesday, June 26, 2012

Թուրքիայի գլխավոր շտաբը հերքել է զինված ուժերը մարտական պատրաստվածության բերելու մասին լուրերը

1In.am. 26-6-2012- Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեկ, ուշ երեկոյան, հերքել է մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե իբր թուրքական բանակը բերվել է մարտական պատրաստվածության՝ կապված Սիրիայի կողմից Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-4 ինքնաթիռի կործանման միջադեպի հետ: Գլխավոր շտաբը հերքել է նաև այն, որ իբր զինված ուժերում հետաձգվել է զինծառայողներին արձակուրդ ուղարկելու գործընթացը: Գլխավոր շտաբի ինտերնետային կայքում տեղ գտած հայտարարության մեջ ասվում է, որ այդ բոլոր լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ երեկ նույն միջադեպի կապակցությամբ Թուրքիայում տեղի է ունեցել կառավարության նիստ, ինչից հետո փոխվարչապետ Բյուլենթ Արընչը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ կործանված ինքնաթիռի կապակցությամբ պատերազմ ձեռնարկել Սիրիայի դեմ, սակայն պահանջելու է ներողություն ու փոխհատուցում:

No comments: