Wednesday, June 20, 2012

Աբդուլլահ Գյուլն այսօր կընդունի Թուրգութ Օզալի կնոջն ու որդուն

1in.am. 20-6-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում գտնվող Թարաբյա նախագահական նստավայրում ընդունելու է կասկածելի հանգամանքներում մահացած Թուրքիայի 8-րդ նախագհ Թուրգութ Օզալի կնոջն ու որդուն: Հանդիպումը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 10.30-ին: Թուրգութ Օզալի այրի Սեմրա Օզալը տվյալ հանդիպման խնդրանքով Գյուլին դիմել էր այն բանից հետո, երբ Գյուլի հրամանով Օզալի մահվան հանգամանքները հետաքննող Պետական վերահսկիչ խորհուրդը պատրաստել էր համապատասխան զեկույց, որում Օզալի մահը որակվել էր որպես կասկածելի, և նշվել էր հետազոտման համար Օզալի գերեզմանի բացման անհրաժեշտության մասին:

No comments: