Friday, July 20, 2012

Համանախագահներն ընդունում են, որ ԼՂ-ը փորձում է ժողովրդավարորեն կազմակերպել հանրային կյանքը

Tert.am. 20-7-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Համանախագահները ընդունում են այն անհրաժեշտությունը, որ ԼՂ փաստացի իշխանությունները փորձում են այս գործընթացով ժողովրդավարորեն ապահովել բնակչության հանրային կյանքը: Չնայած դրան, համանախագահները նշում են, որ համանախագահ երեք երկրներից որևէ մեկը, ոչ էլ որևէ այլ պետություն չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համանախագահները շեշտել են, որ հուլիսի 19-ին կայացած ընտրությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի կամ ղարաբաղյան հարցում վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու բանակցությունների արդյունքի վրա:

No comments: