Friday, July 20, 2012

ԼՂՀ նախագահական ընտրություններում 67.70%-ով հաղթում է Բակո Սահակյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունների նախնական տվյալներով 67.70%-ով հաղթանակ է տանում ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը։ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ստացել է արձանագրությունների 57%-ը: Երկրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը, ով, ըստ նախնական տվյալների, դեռ հավաքել է ընտրողների 31.40%–ի վստահության քվեն, իսկ Հայաստանի Ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, նախնական տվյալներով, 0.90% ձայն է հավաքել: Այս պահին դեռ ընթանում է հաշվարկի գործընթացը, ավելի ուշ կլինի բոլոր ընտրատեղամասերի արդյունքները և ԼՂՀ ԿԸՀ-ն կհրապարակի պաշտոնական տվյալները: Ընտրությունների ավարտին ԼՂՀ ԿԸՀ-ն արձանագրել էր ընտրողների 73% մասնակցություն:

No comments: