Saturday, July 21, 2012

Հայաստանն ու Իրանը կարագացնեն երկաթգծի կառուցման նախապատրաստական քայլերը

PanARMENIAN.Net - 20 հուլիսի 2012 - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու: Գագիկ Բեգլարյանն ընդգծել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացմանն ուղղված նախապատրաստական քայլերի արագացման կարևորությունը` տեղեկացնելով, որ ներդրողների հետ բանակցություններ են վարվւմ նախագծային աշխատանքների վերաբերյալ պայմանագիր կնքելու համար: Նշելով, որ իրենք նույնպես հետամուտ են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն ուղղված աշխատանքներին, դեսպան Մոհամմադ Ռեիսին իր հերթին կարևորել է նախագծի իրագործումը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, որը , ըստ նրա, կնպաստի երկու երկրների ոչ միայն զբոսաշրջության, այլև առևտրի զարգացմանը:

No comments: