Saturday, July 21, 2012

Էրդողանին ՖԲ-ով վիրավորելու համար թուրք պատանին կբանտարկվի մոտ 1 տարով

«Facebook» սոցիալական ցանցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք պարունակող հրապարակային գրառում անելու համար քաղաքացի 17-ամյա Բ. Կ.-ն դատապարտվել է 11 ամիս 20 օրվա բանտարկության: Այս մասին տեղեկացնող «CNNTurk» լրատվական ծառայությունը նաև հայտնում է, որ հինգ ամիս ընթացող դատավարության արդյունքում դատարանը որոշում էր կայացրել քաղաքացի Բ. Կ.-ին ազատզրկել 1 տարի 9 ամիս ժամկետով, բայց հետո հաշվի առնելով նրա տարիքի անչափահասությունն ու դատական գործընացում դրսևորած պատշաճ պահվածքը, պատժաչափը կրճատել էր: Մեղադրյալի փաստաբանը, սակայն, լրագրողներին ասել է, որ պատրաստվում է վերաքննիչ դատարանում բողոքարկել դատարանի կայացրած այդ վճիռը:

No comments: