Friday, July 20, 2012

Իսրայելը դադարեցրել է դեպի Ադրբեջան և Թուրքիա բոլոր թռիչքները

1in.am. 20-7-2012- Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Բուրգասում (Բուլղարիա) իսրայելցիների նկատմամբ իրականացված ահաբեկչությունից հետո Իսրայելը դադարեցրել է մի շարք երկրներ իր բոլոր թռիչքները: Խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Հունաստանի, ՀԱՀ-ի ու Թաիլանդի մասին է: Անգամ նշվում է, որ դադարեցվել են Բուլղարիայից Իսրայել թռիչքները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը Բուրգասի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրել են Իրանին, սակայն իրանական կողմը տարբեր մակարդակներով հերքել է այդ մեղադրանքը:

No comments: