Friday, July 20, 2012

Ալի Հասանով. Ադրբեջանի իշխող կուսակցության նախագահական թեկնածուն Իլհամ Ալիևն է

Panorama.am. 20-7-2012- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական
հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ 2013 թ-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) թեկնածուն, միանշանակ, գործող նախագահ Իլհամ Ալիևն է: «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ «Media forum» լրատվական կայքին տված հարցազրույցում Հասանովն ասել է.«ԵԱԿ-ի նախագահության թեկնածուն կուսակցության նախագահ, պետության ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևն է: Սա, միանշանակ այսպես է, և կուսակցությունում նրան այլընտրանք չկա: Բայց, 2013 թ-ի ընտրությունների կապակցությամբ Իլհամ Ալիևը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ: Այդ պատճառով, ԵԱԿ-ի բարձրագույն ղեկավար մարմինը դեռևս չի քննարկել այդ հարցը»:

No comments: