Wednesday, July 11, 2012

«Washington Post». Իրանը կարող է Սիրիայի արյունահեղ հակամարտության դադարեցման գործընթացում դրական դեր խաղալ

Panorama.am. 11-7-2012- Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ Իրանը կարող է դրական դեր խաղալ Սիրիայում 17-ամիս շարունակվող արյունահեղ հակամարտության դադարեցման գործընթացում: Այս մասին տեղեկացնում է «Washington Post» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ, Քոֆի Անանը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի հետ բանակցություններ է անցկացրել, որի ժամանակ վերջիններս քննարկել են, թե ինչպես Իրանը կարող է օգնել Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացին: «Ես Իրանի ԱԳ նախարարից և կառավարությունից խրախուսման ու համագործակցության առաջարկ ստացա և մենք կշարունակենք միասին համագործակցել այս հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է Անանը: Իրանի ԱԳ նախարարն էլ վերահաստատել է Իրանի՝ Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում ներագրավելու ցանկությունը: «Մենք մեր տեսակետները շատ պարզ կերպով արտահայտեցինք, որ Սիրիայի քաղաքացիները, ինչպես այլ քաղաքացիներ, ազատ, անկախ ընտրությունը իրավունք ունեն և Սիրիայի կառավարությունը պետք է բավարարի իր ժողովրդի օրինական պահանջները»,- նշել է Սալեհը: Նշենք, որ Քոֆի Անանը Թեհրան ժամանելուց առաջ երկուշաբթի օրը բանակցություններ է անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որոնք, ըստ Անանի, եղել են «կառուցողական և անկեղծ»:

No comments: