Wednesday, July 11, 2012

Ամերիկյան ատոմային ավիակիրը անսպասելիորեն վերադառնում է Իրանի ափերի մոտ

7or.am. 11-7-2012- ԱՄՆ–ի զինված ուժերի «Ջոն Կ. Սթենիս» հարվածող ատոմային ավիակիրը անսպասելիորեն շարժվում է դեպի Մերձավոր Արևելք։ Ենթադրվում է, որ ավիակիրն ուղղությունը է բռնել դեպի Արաբական ծով՝ Իրանի ափերի մոտ։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ին հաղորդում են եվրոպական դիվանագիտական աղբյուրները։ Հիշեցնենք, որ մարտի 2-ին այդ ավիակիրը վերադարձել էր հենակետ՝ Վաշինգտոն։ Ենթադրվում էր, որ ավիակիրը այնուհետև կմեկնի Խաղաղ օվկիանոս։ Նշենք, որ Իրանի ափերի մոտ սա արդեն երրորդ ամերիկյան ավիակիրը կարող է լինել՝ «Էնթերփրայզ» և «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների հետ մեկտեղ։

No comments: