News.am. 20-8-2012- Հայաստանը երկրաշարժից տուժած Իրան է ուղարկել 57 միլիոն դրամի (մոտ 139 հազար դոլար) մարդասիրական օգնություն: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին, լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով, նա արդեն կապ է հաստատել իրանցի գործընկերոջ հետ եւ նրանց խնդրել է ներկայացնել ահրաժեշտ իրերի ցուցակ: Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, օգնությունն արդեն ուղարկվել է, սակայն Հայաստանը պատրաստ է լրացուցիչ օգնությամբ աջակցել: «Մենք Սպիտակ ենք տեսել եւ գիտենք, թե ինչ է նշանակում երկրաշարժից տուժել»,-ավելացրել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանն Իրանին առաջարակել է փրկարարների աջակցություն, որից Իրանը հրաժարվել էր: Հայաստանը արդեն Իրան է ուղարկել 26 հազար պահածոներ, 40 հազար լիտր խմելու ջուր, 700 մարդու համար նախատեսված 81 վրան, 1000 ծածկոց, 6 հազար սավան, 460 քնելապարկ, 100 բացվող մահճակալներ: Օգնությունը ուղարկվել է օգոստոսի 17-ին` «ԿԱՄԱԶ» մակնիշի 5 բեռնատարներով: Tuesday, August 21, 2012
Հայաստանը Իրան է ուղարկել 139 հազար դոլարի հումանիտար օգնություն
News.am. 20-8-2012- Հայաստանը երկրաշարժից տուժած Իրան է ուղարկել 57 միլիոն դրամի (մոտ 139 հազար դոլար) մարդասիրական օգնություն: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին, լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքով, նա արդեն կապ է հաստատել իրանցի գործընկերոջ հետ եւ նրանց խնդրել է ներկայացնել ահրաժեշտ իրերի ցուցակ: Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, օգնությունն արդեն ուղարկվել է, սակայն Հայաստանը պատրաստ է լրացուցիչ օգնությամբ աջակցել: «Մենք Սպիտակ ենք տեսել եւ գիտենք, թե ինչ է նշանակում երկրաշարժից տուժել»,-ավելացրել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանն Իրանին առաջարակել է փրկարարների աջակցություն, որից Իրանը հրաժարվել էր: Հայաստանը արդեն Իրան է ուղարկել 26 հազար պահածոներ, 40 հազար լիտր խմելու ջուր, 700 մարդու համար նախատեսված 81 վրան, 1000 ծածկոց, 6 հազար սավան, 460 քնելապարկ, 100 բացվող մահճակալներ: Օգնությունը ուղարկվել է օգոստոսի 17-ին` «ԿԱՄԱԶ» մակնիշի 5 բեռնատարներով:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment