Tuesday, August 21, 2012

Այս տարի Վրաստան է այցելել Հայաստանի մոտ 410 հազ քաղաքացի

Tert.am. 20-8-2012- Այս տարվա 7 ամսում ընթացքում Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը 2011թ-ի համեմատ 54% -ով աճել է ՝ կազմելով 2, 211 մլն մարդ, հայտնում է Newsgeorgia.ru-ն՝ վկայակոչելով Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությանը: Նշված ժամանակահատվածում Վրաստան է այցելել 920, 704 հազար օտարերկրացի Եվրոպայից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել 480, 758 հազար): ԱՊՀ երկրներից Վրաստան է ժամանել 1,187 մլն այցելու, ինչը 32%-ով ավելի է, քան նախորդ տարի: Իսկ ԱՄՆ-ից Վրաստան ժամանել 19, 315 հազ մարդ: Ռուսաստանից Վրաստան է այցելել 237.950 հազար մարդ, ինչը 81% -ով ավել է. քան նախորդ տարի: Վրաստան այցելած օտարերկրացիների թվով առաջատարը Թուրքիան է՝ 810, 698 հազ մարդ: Երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 483, 317 հազ այցելու, երրորդ տեղում է Հայաստանը՝ 408, 109 հազ այցելու (ինչը 22%-ով ավել է նախորդ տարվա հետ համեմատ՝ 335,290 հազար):

No comments: