Tuesday, August 21, 2012

«Ժողովուրդ». «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ արած փոխգնդապետի գործը կուղարկվի դատարան

«Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու սպառնալիք հնչեցրած ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործը շուտով՝ մինչեւ սեպտեմբեր, կուղարկվի դատարան: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր աղբյուրներից: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀպաշտպանության նախարարության քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը: Հիշեցնենք՝ «Հարսնաքար»-ում Վահե Ավետյանի սպանությունից հետո՝ հուլիսի 1-ի գիշերը, մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել այդ ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Սամվելյանը ձերբակալվել էր եւ տեղափոխվել ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:

No comments: