Panorama.am. 20-8-2012-Անցյալ ամիս թուրքական «Hurriyet» օրաթերթն իր հոդվածներում սխալ տեղեկություն էր հրապարակել` նշելով, որ օսմանյան շրջանի անվանի ճարտարապետ Սարգիս Պալյանն ազգությամբ իտալացի էր: Սույն թվականի հուլիսի 24-ի համարում «Hurriyet»-ը ներողություն էր խնդրել թույլ տված սխալի համար և կատարել անհրաժեշտ շտկումը` նշելով, որ Սարգիս Պալյանը հայ ճարտարապետների նշանավոր Պալյան գերդաստանի զավակ է: Օրաթերթը նաև պարզաբանել էր, որ սխալմունքի պատճառը Բեշիքթաշի մուֆթիի (մահմեդական հոգևորական) ինտերնետային կայքում զետեղված հոդվածն է եղել, որտեղ էլ հենց նշված է եղել Սարգիս Պալյանի` իբր իտալացի լինելը: «Hurriyet»-ի ընթերցողներից Մուրաթ Օզքանը հիշյալ կայքի խմբագրությանը տեղեկացրել է սխալի մասին և առաջարկել ուղղել այն: Օզքանի դիտողությունը արդյունք է տվել շաբաթներ անց միայն, այն էլ ոչ լիարժեք: Կայքում զետեղված նյութից իսկապես հանվել է այն հատվածը, որտեղ նշվում էր, թե Սարգիս Պալյանն իտալացի է, բայց փոխարենը չի ավելացվել, որ նա հայ է: «Մինդեռ նույն այդ էջում հատուկ ընդգծված է, որ 1095-ին Յըլդըզ Համիդիյե մզկիթի մոտ սուլթան Աբդուլ Համիդի 2-րդի դեմ մահափորձ կազմակերպած անձը բելգիացի հայ էր: Նրանք կարող էին ատելության փոխարեն հանդուրժողականություն սերմանելը ընտրել, բայց, ցավոք, դա չընտրեցին, մինչև անգամ` պաշտոնական կայքում»,- նկատել է տալիս «Hurriyet»-ը:Tuesday, August 21, 2012
«Hurriyet»-ը` թուրքերի անհադուրժողականության մասին
Panorama.am. 20-8-2012-Անցյալ ամիս թուրքական «Hurriyet» օրաթերթն իր հոդվածներում սխալ տեղեկություն էր հրապարակել` նշելով, որ օսմանյան շրջանի անվանի ճարտարապետ Սարգիս Պալյանն ազգությամբ իտալացի էր: Սույն թվականի հուլիսի 24-ի համարում «Hurriyet»-ը ներողություն էր խնդրել թույլ տված սխալի համար և կատարել անհրաժեշտ շտկումը` նշելով, որ Սարգիս Պալյանը հայ ճարտարապետների նշանավոր Պալյան գերդաստանի զավակ է: Օրաթերթը նաև պարզաբանել էր, որ սխալմունքի պատճառը Բեշիքթաշի մուֆթիի (մահմեդական հոգևորական) ինտերնետային կայքում զետեղված հոդվածն է եղել, որտեղ էլ հենց նշված է եղել Սարգիս Պալյանի` իբր իտալացի լինելը: «Hurriyet»-ի ընթերցողներից Մուրաթ Օզքանը հիշյալ կայքի խմբագրությանը տեղեկացրել է սխալի մասին և առաջարկել ուղղել այն: Օզքանի դիտողությունը արդյունք է տվել շաբաթներ անց միայն, այն էլ ոչ լիարժեք: Կայքում զետեղված նյութից իսկապես հանվել է այն հատվածը, որտեղ նշվում էր, թե Սարգիս Պալյանն իտալացի է, բայց փոխարենը չի ավելացվել, որ նա հայ է: «Մինդեռ նույն այդ էջում հատուկ ընդգծված է, որ 1095-ին Յըլդըզ Համիդիյե մզկիթի մոտ սուլթան Աբդուլ Համիդի 2-րդի դեմ մահափորձ կազմակերպած անձը բելգիացի հայ էր: Նրանք կարող էին ատելության փոխարեն հանդուրժողականություն սերմանելը ընտրել, բայց, ցավոք, դա չընտրեցին, մինչև անգամ` պաշտոնական կայքում»,- նկատել է տալիս «Hurriyet»-ը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment