Zham.am. 13-9-2012- Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվելու ժամանակ հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ սահմանները կբացի միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում Երևանը դուրս բերի իր զորքերը, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից»: Իր հերթին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն երբեք չի համաձայնվի, որ Ղարաբաղը դուրս բերվի Ադրբեջանի կազմից: «Հայերը արդեն ինքնորոշվել են ներկայիս Հայաստանի տարածքում, որոնք ժամանակին Ադրբեջանի հողերն են եղել»,- հայտարարեց Ադրբեջանի նախագահը` Էրդողանի հետ հանդիպման ընթացքում: Եվ այսպես փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում այս խնդրի շուրջ: 2008-ին մենք ներքաշվեցինք, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության մեջ, որի արդյունքում մենք ոչինչ չստացանք, իսկ Թուրքիան ստացավ աշխարհի բոլոր ատյաններում ԼՂՀ-ի մասին խոսելու իրավունք: Չէ՞ որ միջազգային հանրությունը ակնկալիք ունի Անկարայից, որպեսզի բացի Հայաստանի հետ սահմանը: Դե ուրեմն, Թուրքիան էլ իր հերթին բարոյական իրավունք ունի պահանջելու միջազգային հանրությունից, որպեսզի Երևանը «քայլ կատարի» Ղարաբաղի հարցում: «Թուրքերը մեզ խաբեցին»,- ասում են Բաղրամյան 26-ում` չմոռանալով նաև նշել, որ ճիշտ է, մենք «ֆուտբոլում» հաջողության չհասանք, բայց ունեցանք բարոյական ձեռքբերում, քանզի... միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ թուրքերը խաբել գիտեն: Փաստորեն, թուրքերից խաբվելը դարձել է հայ ժողովրդի համար պատմական ավանդույթ: Սկզբում մեզ խաբեց Աբդուլ Համիդը, հետո 1915-ին` երիտթուրքերը, որոնց հետ, ի դեպ, այն ժամանակվա «ֆուտբոլն էինք խաղում»: Հետո մեզ խաբեցին 1918-ին անգլիացիները, 1920-ին` բոլշևիկները: Հետո խաբելու հերթը հասավ Գորբաչովին` 1988-ին: Հետո` 2008-ին, մեզ խաբեցին Գյուլն ու Էրդողանը: Իսկ ահա վերջերս նույնիսկ հունգարացիները մեզ հասցրեցին խաբել` մարդապան Սաֆարովին հանձնելով ադրբեջանցիներին: Այս խաբվելու մարմաջն անընդհատ հետապնդում է մեզ: Իսկ ի՞նչ է սա նշանակում. մազոխի՞զմ, թե՞ անմեղսունակություն: Հայտնի անգլիացի փիլիսոփա և մաթեմատիկոս Բերտրան Ռասելը ժամանակին նշել էր, որ մարդկության ամենամեծ չարիքը ոչ կոմունիզմն է, ոչ սովը, ոչ էլ` պատերազմները: Ըստ նրա, այս ամենը մարդկության գլխավոր պրոբլեմի հետևանքներն են` տգիտության: Տգիտությունն է ծնում և' սով, և' պատերազմներ: Ցավոք, նույն բանը կարելի է ասել նաև մեր մասին: Քանզի, երբ մի ժողովուրդ իր վերնախավով անընդհատ խաբվում է և որևէ հետևություն չի անում, սա ցույց է տալիս տվյալ ժողովրդի անհեռատեսությւնը: Ինչո՞ւ էինք մենք անընդհատ խաբվում, որովհետև մեր երկրի ղեկավարները, քաղաքական վերնախավը չեն ապրում պատմական հիշողության զգացումով, այլ շարժվում են «օրվա կուրսի» տրամաբանությամբ: Քանզի տգետները սովորաբար, այսպես կոչված, «մաքուր թղթի» կոնցեպցիայով են շարժվում` լինի դա ներքին կյանքում, տնտեսության մեջ, թե արտաքին քաղաքական հարցերում: Իսկ եթե հասարակությունը, ժողովուրդը, դե - ֆակտո հանդուրժում է նման իշխանությանը, ապա ստացվում է, որ սույն ժողովուրդը արժանի է այդ իշխանությանը, և ուրեմն իր ողբերգությունների մեջ մեղավոր չեն ո'չ թուրքերը, ո'չ եվրոպացիները, ո'չ էլ` ռուսները: Ահա սա է այն դառը ճշմարտությունը, որն առկա է անկախ մեր ցանկություններից: Քանզի առաջին հերթին մենք ինքներս ենք մեզ խաբում, իսկ հետո` նաև ուրիշները: Դավիթ Մկրտչյան Thursday, September 13, 2012
Ինչո՞ւ են թուրքերը մեզ անընդհատ խաբում
Zham.am. 13-9-2012- Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվելու ժամանակ հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ սահմանները կբացի միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում Երևանը դուրս բերի իր զորքերը, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից»: Իր հերթին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն երբեք չի համաձայնվի, որ Ղարաբաղը դուրս բերվի Ադրբեջանի կազմից: «Հայերը արդեն ինքնորոշվել են ներկայիս Հայաստանի տարածքում, որոնք ժամանակին Ադրբեջանի հողերն են եղել»,- հայտարարեց Ադրբեջանի նախագահը` Էրդողանի հետ հանդիպման ընթացքում: Եվ այսպես փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում այս խնդրի շուրջ: 2008-ին մենք ներքաշվեցինք, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության մեջ, որի արդյունքում մենք ոչինչ չստացանք, իսկ Թուրքիան ստացավ աշխարհի բոլոր ատյաններում ԼՂՀ-ի մասին խոսելու իրավունք: Չէ՞ որ միջազգային հանրությունը ակնկալիք ունի Անկարայից, որպեսզի բացի Հայաստանի հետ սահմանը: Դե ուրեմն, Թուրքիան էլ իր հերթին բարոյական իրավունք ունի պահանջելու միջազգային հանրությունից, որպեսզի Երևանը «քայլ կատարի» Ղարաբաղի հարցում: «Թուրքերը մեզ խաբեցին»,- ասում են Բաղրամյան 26-ում` չմոռանալով նաև նշել, որ ճիշտ է, մենք «ֆուտբոլում» հաջողության չհասանք, բայց ունեցանք բարոյական ձեռքբերում, քանզի... միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ թուրքերը խաբել գիտեն: Փաստորեն, թուրքերից խաբվելը դարձել է հայ ժողովրդի համար պատմական ավանդույթ: Սկզբում մեզ խաբեց Աբդուլ Համիդը, հետո 1915-ին` երիտթուրքերը, որոնց հետ, ի դեպ, այն ժամանակվա «ֆուտբոլն էինք խաղում»: Հետո մեզ խաբեցին 1918-ին անգլիացիները, 1920-ին` բոլշևիկները: Հետո խաբելու հերթը հասավ Գորբաչովին` 1988-ին: Հետո` 2008-ին, մեզ խաբեցին Գյուլն ու Էրդողանը: Իսկ ահա վերջերս նույնիսկ հունգարացիները մեզ հասցրեցին խաբել` մարդապան Սաֆարովին հանձնելով ադրբեջանցիներին: Այս խաբվելու մարմաջն անընդհատ հետապնդում է մեզ: Իսկ ի՞նչ է սա նշանակում. մազոխի՞զմ, թե՞ անմեղսունակություն: Հայտնի անգլիացի փիլիսոփա և մաթեմատիկոս Բերտրան Ռասելը ժամանակին նշել էր, որ մարդկության ամենամեծ չարիքը ոչ կոմունիզմն է, ոչ սովը, ոչ էլ` պատերազմները: Ըստ նրա, այս ամենը մարդկության գլխավոր պրոբլեմի հետևանքներն են` տգիտության: Տգիտությունն է ծնում և' սով, և' պատերազմներ: Ցավոք, նույն բանը կարելի է ասել նաև մեր մասին: Քանզի, երբ մի ժողովուրդ իր վերնախավով անընդհատ խաբվում է և որևէ հետևություն չի անում, սա ցույց է տալիս տվյալ ժողովրդի անհեռատեսությւնը: Ինչո՞ւ էինք մենք անընդհատ խաբվում, որովհետև մեր երկրի ղեկավարները, քաղաքական վերնախավը չեն ապրում պատմական հիշողության զգացումով, այլ շարժվում են «օրվա կուրսի» տրամաբանությամբ: Քանզի տգետները սովորաբար, այսպես կոչված, «մաքուր թղթի» կոնցեպցիայով են շարժվում` լինի դա ներքին կյանքում, տնտեսության մեջ, թե արտաքին քաղաքական հարցերում: Իսկ եթե հասարակությունը, ժողովուրդը, դե - ֆակտո հանդուրժում է նման իշխանությանը, ապա ստացվում է, որ սույն ժողովուրդը արժանի է այդ իշխանությանը, և ուրեմն իր ողբերգությունների մեջ մեղավոր չեն ո'չ թուրքերը, ո'չ եվրոպացիները, ո'չ էլ` ռուսները: Ահա սա է այն դառը ճշմարտությունը, որն առկա է անկախ մեր ցանկություններից: Քանզի առաջին հերթին մենք ինքներս ենք մեզ խաբում, իսկ հետո` նաև ուրիշները: Դավիթ Մկրտչյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment