1in.am. 25-9-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային նավթային ընկերությունը հերքել է ամերիկյան կողմի այն մեղադրանքը, թե գտնվում է Իսլամական հեղափոխության պահակազորի վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարարության մամլո քարտուղար Ալի Ռեզա Նիկզադը: Վերջինիս խոսքերով՝ այդպիսի հաղորդագրությունները կեղծ են, քանի որ նախարարությունը գործում է կառավարության ենթակայությամբ: Մինչդեռ Օբամայի վարչակազմը հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության ու Իսլամական հեղափոխության պահակազորի միջև առկա կապերի մասին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզել է, որ իրանական հեղափոխական գվարդիան կոորդինացնում է միջազգային պատժամիջոցների շրջանցմամբ իրանական նավթի վաճառքը: Wednesday, September 26, 2012
Իրանի ազգային նավթային ընկերությունը հերքել է ամերիկյան մեղադրանքը
1in.am. 25-9-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային նավթային ընկերությունը հերքել է ամերիկյան կողմի այն մեղադրանքը, թե գտնվում է Իսլամական հեղափոխության պահակազորի վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարարության մամլո քարտուղար Ալի Ռեզա Նիկզադը: Վերջինիս խոսքերով՝ այդպիսի հաղորդագրությունները կեղծ են, քանի որ նախարարությունը գործում է կառավարության ենթակայությամբ: Մինչդեռ Օբամայի վարչակազմը հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության ու Իսլամական հեղափոխության պահակազորի միջև առկա կապերի մասին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզել է, որ իրանական հեղափոխական գվարդիան կոորդինացնում է միջազգային պատժամիջոցների շրջանցմամբ իրանական նավթի վաճառքը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment