Saturday, September 1, 2012

Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին նշված է ԻԻՀ ԱԳՆ
տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին ընդգծել են, որ անհրաժեշտ է հետևողական լինել տնտեսական ոլորտում Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Հայաստանի արտգործնախարարն իրանցի իր գործընկերոջը շնորհավորել է Չմիավորման շարժման կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարարը ս.թ. օգոստոսի 30-31-ը մեկնել էր Թեհրան՝ մասնակցելու Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին:

No comments: