Monday, September 24, 2012

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շնորհավորական ուղերձը՝ նվիրված ՀՀ անխակության տոնին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ևս Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է
հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը: Իրանի նախագահն իր ուղերձում հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի պաշտոնյաների կրկնակի ջանքերով, առավել քան երբևէ, հանուն երկու ժողովուրդների շահերի՝ կընդլայնվեն հայ-իրանական հարաբերությունները: «Մահմուդ Ահմադինեժադը Աստծուց հարևան ու բարեկամ Հայաստանի ժողովրդի համար քաջառողջություն ու երջանկություն է հայցել»,-նշում է իրանական աղբյուրը: Հավելենք, որ իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին էլ իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

No comments: