Monday, September 24, 2012

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառե

լ Panorama.am. 24-9-2012- Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն տեղեկատվության՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթին Էշթոնին գրած նամակում առաջարկել են Իրանի նկատմամբ նոր՝ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ վերոնշյալ երկրների ԱԳ նախարարներն միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը մտադիր են քննարկել ս.թ. հոկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, նշել էին, որ Իրանի միջուկային խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով:

No comments: