Saturday, September 1, 2012

Թուրքիայի արտգործնախարարը Սիրիայի հարցով քննադատել է ՄԱԿ–ին

Tert.am 01.09.12- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է սիրիացի փախստականների հարցը: Այդ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «անհապաղ քայլեր ձեռնարկելու» կոչ է արել և իր ելույթում քննադատել ՄԱԿ-ի գործունեությունը: «Սիրիայում տեղի ուենցող արյունահեղությունը դադարեցնելու համար բավարար վճռականություն չի ցուցաբերվել: ՄԱԿ-ի կառույցները Սիրիայի հարցում իմ ակնկակալածից քիչ են գործում, ինչը տխրեցնում է ինձ»,- ասել է Դավութօղլուն: Նա դարձյալ պնդել է, որ Սիրիայում պետք է ստեղծվի բուֆերային գոտի, որտեղ էլ պետք է ապաստան գտնեն փախստականները: Դավութօղլուն պահանջել է միասնաբար գործել` ընդդեմ ժողովրդի դեմ իրականացվող ռմբակոծությունների: «Սիրիայում ամեն ինչ մեր աչքի առաջ է տեղի ունենում: Կառավարությունը ժողովրդի դեմ ինքնաթիռներ և ծանր տեխնիկա է օգտագործում: Դեռ որքա՞ն մենք պետք է հետևենք դրան: Եթե մենք ոչինչ չձեռնարկենք, մենք նույնպես դրա մասնակիցը կդառնանք: Միթե այդ դեպքում մեր խիղճը մեզ չի տանջի»,- հայտարարել է նա:

No comments: