Saturday, September 1, 2012

Սաֆարովը շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ադրբեջան վերադարձած և նախագահ Իլհամ Ալիևի ներմանն արժանացած ադրբեջանական բանակի սպա, հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը հայտարարություն է արել ԱՊԱ գործակալությանը՝ իրեն ազատ արձակելու առիթով: «Սա արդարության հաղթանակն է: Դա ինձ համար մի քիչ անսպասելի էր: Հիմա իմ շուրջը շատ մարդիկ կան»,- ասել է Սաֆարովը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին: 2004թ.-ին փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի եռամսյա դասընթացների մասնակից Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ.-ի ապրիլի 13-ին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

No comments: