Saturday, September 15, 2012

Թուրքիան սկսել է սեփական բալիստիկ հրթիռների արտադրությունը

Tert.am. 14-9-2012- Թուրքիան պատրաստ է սկսել սեփական բալիստիկ հրթիռների առաջին սերիական արտադրությունը: Այս մասին, MIGnews.com-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Նիհաթ Էրգունը՝ այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: SOM կոչվող հրթիռի գործողության հեռահարությունը 300 կմ է: Դա հեռահար գործողության շառավղով հրթիռների արտադրության գործընթացում Թուրքիայի առաջին քայլն է (թուրքերը կարծում են, որ ազգային անվտանգության նպատակով երկրին հարկավոր է 2 500 կմ հեռահարություն ունեցող հրթիռներ): Թուրքիան կարծում է, որ նման զենքն անհրաժեշտություն է՝ տարածաշրջանում աճող անկայունության և «արաբական գարնան» բացասական հետևանքների ֆոնին:

No comments: