Saturday, September 15, 2012

Ադրբեջանը շարունակում է ռազմածովային ուժերի համար զենքի արտադրությունը

1in.am. 14-9-2012- 2013-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործունեությունը հիմնականում ուղղված կլինի ռազմամթերքի, հրաձգային ու հրետանային զենքերի արտադրությանը, ուրբաթ լրագրողներին ասել է պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Trend գործակալության փոխանցմամբ, նախարարի խոսքով` ներկայումս Ադրբեջանն արտադրում է մոտ 700 տեսակի զենք ու զինամթերք: «Ադրբեջանն այսօր կարող է սեփական արտադրության հաշվին բավարարել բանակի զինամթերքի, զենքի, ինժեներային տեխնիկայի, և հետախուզական միջոցների կարիքները: Ռազմական տեխնիկայի արտադրություն ստեղծելն ու զարգացնելն անարդյունավետ է. ավելի ձեռնտու է գնելը»,- ասել է նախարարը: Նրա խոսքով` ներկայումս շարունակվում են ռազմածովային ուժերի համար զենքի արտադրության ուղղությամբ տարվող աշխատանքները:

No comments: