Wednesday, October 17, 2012

Իրանի ԱԳՆ. Պատժամիջոցներն Իրանին չեն նստեցնի բանակցային սեղանի շուրջ

«Lragir.am», 16.10.2012: Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը չի ստիպի Իրանին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սեղանին նստել, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռահմին Մեհմանպարաստը: Այս մասին տեղեկացնում է РБК-ն: «Կարծում եմ, որ Արեւմուտքը սխալվել է իր հաշվարկներում: Եվ այդ սխալը միայն հեռացնում է համաշխարհային տերություններին ցանկալի արդյունքի հասնելուց»,-ընդգծել է նա: Նրա կարծիքով, միջազգային միջնորդների վեցյակը պետք է փոխի իր մոտեցումը իրանական միջուկային ծրագրի նկատմամբ եւ դադարի ճնշում գործադրել հանրապետության վրա: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ «անմարդկային» պատժամիջոցները միայն կնպաստեն այն բանին, որ Իրանը պահի դիրքորոշումը: «Արեւմուտքը դեռեւս չի ճանաչում իրանցի ժողովրդի հոգեւոր ողջ հզորությունը: Այդ երկրները սխալ են գործում եւ արդյունքի չեն հասնի»,-ասել է Մեհմանպարաստը:

No comments: