Wednesday, October 17, 2012

Ընդդիմությունը չի կարող ունենալ միասնական թեկնածու

«Ցավոք, համոզված եմ, որ ընդդիմությունը երբեք չի կարող ունենալ միասնական թեկնածու` անկախ նրանից, թե ով կլինի այդ թեկնածուն, և հենց սրանով են պայմանավորված ընդդիմության անհաջողությունները բոլոր ժամանակներում` միասնականության բացակայություն և ամբիցիաների ավելցուկ»,- «Առավոտ»-ի հարցին` հավանական համարո՞ւմ եք, որ Վարդան Օսկանյանը լինի ընդդիմության միասնական թեկնածու, պատասխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Գագիկ Ծառուկյանի սատարումը Սերժ Սարգսյանին, ըստ պատգամավորի, կլինի բնական, քանի որ դեռ ուժի մեջ է հայտնի հուշագիրը, որից կողմերից ոչ մեկը չի հրաժարվել:

No comments: