Wednesday, October 17, 2012

Ծառուկյանն ու դեսպանները

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Հայաստանում հավատարմագրված դեսպանները և դիվանագիտական ներկայացուցիչներ հրավիրվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարան` գործարանի հիմնադրման 135-ամյակին: ԲՀԿ նախագահի արտադրած կոնյակը համտեսելուց հետո դեսպաները փակ դռների հետևում հանդիպում-զրույց են ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: Չի բացառվում, որ քննարկվել է թե՛ Վարդան Օսկանյանի, թե՛ Վարդան Վարդանյանի, թե՛ նախագահական ընտրությունների թեման: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ ուշ երեկոյան պաշտոնական տեղեկություն չուներ հանդիպումից: Երեկ նաև մամուլում տեղեկություն կար, որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանը նոր հուշագիր է ստորագրելու Սերժ Սարգսյանի հետ: «Անհիմն խոսակցություն է»,- «Առաջին լրատվական»-ին ասաց ԲՀԿ խոսնակը:

No comments: