Sunday, October 7, 2012

Ադրբեջանի թշնամի երկրների ցուցակում առաջատարը Հայաստանն է

News.am. 6-10-2012- Ադրբեջանի ամենաթշնամի երկրների ցուցակում առաջատարը Հայաստանն է, իսկ ամենաբարյացակամ երկիրը Թուրքիան է: Այսպիսինն են «ԱԴԱՄ» սոցիոլոգիական ծառայության ուսումնասիրության տվյալները: Ուսումնասիրության համաձայն` ամենաթշնամի երկրների ցուցակում հայտնվել են Հայաստանը 97,7 տոկոս, Իրանը` 32,9 տոկոս, Ֆրանսիան` 25,5 տոկոս, ԱՄՆ-ն` 20,5 տոկոս, Ռուսաստանը` 13,8 տոկոս, Իսրայելը` 7,0 տոկոս, Վրաստանը` 2,3 տոկոս, Մեծ Բրիտանիան` 0,7 տոկոս, Վատիկանը` 0,3 տոկոս, Թուրքիան` 0,2 տոկոս: Ամենաբարյացակամ երկիրը Թուրքիան է: Ռուսաստանը նշանավոր է ԱՄՆ-ից, Ֆրանսիան նշանավոր չէ: Բարյացակամ երկրների ցուցակում են հայտնվել նաեւ Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Իրանը, ԱՄՆ-ն, Պակիստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան : Ադրբեջանը համագործակցության ամենալավ զարգացումը կստանար Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից (41,9 տոկոս), Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի կողմից` 26,7 տոկոս, Մահմեդական աշխարհի կողմից` 17,4 տոկոս, հաղորդում է Mediforum կայքը:

No comments: