Saturday, October 6, 2012

Թուրք նախարար. ցանկության դեպքում Թուրքիան կարող է Սիրիայի հաշիվը մաքրել հաշված ժամերի ընթացքում

News.am. 5-10-2012- Թուրքիան կարող էր վերջ տալ Սիրիային մի քանի ժամվա ընթացքում: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության գործերով նախարար Էգեմեն Բաղիշը: Սակայն երկիրը չի ցանկանում սկսել պատերազմական գործողություններ, քանի որ չունի խնդիրներ սիրիական ժողովրդի հետ, հայտարարել է նա: Բաղիշի խոսքերով, եթե Թուրքիան ցանկանար պատերազմ, ապա այն կսկսվեր դեռ հունիսին, երբ Սիրիան կրակել է թուրքական օդուժի հետախուզական ինքնաթիռի վրա: Նախարարը ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետությունը չի ցանկանում զինվորական հակամարտություն, սակայն իր իսկ հանգստության համար նա մշտապես պետք է պատրաստ լինի ամեն ինչի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Մինչ այդ, Ռուսաստանի ԱԳՆճն հույս էր հատնել, որ թուրքական իշխանությունների կողմից չեն ձեռնարկվի ինչ-որ քայլեր, որոնք կարող են բերել իրավիճակի բարդացմանը տարածաշրջանում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»: Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների, հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից արձակված արկը , Անկարայի պնդմամբ, բերել է 5 մարդու մահվան թուրքական Շանլիուրֆա նահանգում: Ի պատասխան դրա թուրքական զինվորական ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ: Թուրքական զինվորական ստորաբաժանումների հարվածները ուղղվել են սիրիական Այն Արուս գյուղի ուղղութամբ, որը վերջերս անցել էր «սիրիական ազատ բանակի» խմբավորումների վերահսկողության տակ: Սիրիայի իշխանությունները պաշտոնապես ցավակցություն են հայտնել հոկտեմբերի 3-ին թուրքական տարածքում զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Համապատասխան հայտարարաությամբ հանդես եկավ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին:

No comments: