Monday, October 29, 2012

Իրանական կողմը հերքել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության գալը

1in.am. 29-10-2012- Mashreq կայքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ սկսելու մասին: Վելայաթին կեղծիք և անհիմն է որակել Իրանի ու ԱՄՆ-ի միջև այդօրինակ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ամերիկյան The New York Times թերթը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմում ունեցած անանուն աղբյուրը, գրեց, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացնել առաջին երկկողմանի բանակցությունները:

No comments: