Sunday, October 7, 2012

Թուրքիան իրանական նավթը կփոխարինի սաուդականով

1in.am. 7-10-2012- ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Թուրքիան մտադիր է այդ երկրից ներկրվող նավթի մեծ մասը փոխարինել սաուդականով: Այս մասին հաղորդում է Trend.az-ը: Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի Ալ-Նաիմին, ով այցով գտնվում է Թուրքիայում, երկրի իշխանություններին խոստացել է լրացնել նավթի դեֆիցիտը, եթե երկիրը հրաժարվի իրանական կողմի մատակարարումներից: Սաուդյան Արաբիայից մատակարարումների կոնկրետ ծավալներ չեն նշվել, սակայն հաղորդվում է, որ Թուրքիան մտադիր է զգալիորեն կրճատել իրանական նավթի ներկրումը: Թուրքիայի կողմից նավթի ներկրումը 2012-ի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 22 տոկոսով` կազմելով 1,4 միլիոն տոննա: Նավթի ներկրումը 2012-ի հունվար-հուլիս ամիսներին կրճատվել է 1,8 տոկոսով` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 10,6 մլն տոննա: RBK-ի փոխանցմամբ` Թուրքիան Իրանից տարեկան ներկրում է 8 մլն տոննա նավթ և 8 մլրդ խորանարդ մետր գազ:

No comments: