Sunday, October 7, 2012

Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին ցանկանում է լքել երկիրը

News.am. 6-10-2012- Ադրբեջանի բնակչության 62,1 տոկոսը ցանկանում է ընդմիշտ կամ ժամանակավորապես լքել երկիրը: Հարցվածների 6,9 տոկոսը ամբողջովին գոհ է իր նյութական վիճակից, 52,4 տոկոսը` մասնակի է գոհ, 30 տոկոսը` նյութական դժվարություններ ունեն, 9,5 տոկոսը` նյութական մեծ դժվարություններ ունեն: Այսպիսինն են «ԱԴԱՄ» սոցիոլոգիական ծառայության ուսումնասիրությունները , որոնք իրականացվել են օգոտսոսի 1-ից սեպտեմբերի 1-ը Բաքու, Շեքի, Գյանջա, Լենքորան եւ Խամչազ քաղաքներում: Հարցվածների 42,3 տոկոսը կարծում է, որ երբ վերջանա նավթը, լուրջ ճգնաժամ կսկսվի, քանի որ երկիրը դրան պատրաստ չէ, 17,8 տոկոսը կարծում է, որ ճգնաժամ չի լինի, քանի որ երկիրը պատրաստ է դրան, իսկ 25,9 տոկոսը պատասխանել է, որ «դրանով չի մտահոգվում, քանի որ իմ դարում ինձ նավթը կբավարարի»: Հարցվածների 36,7 տոկոսը վերջին 3 տարիներին ստիպված են եղել հաճախ կաշառք տալ, 31,1 տոկոսը հազվադեպ է կաշառք տվել, 26,6 տոկոսը կաշառք երբեք չի տվել: 39,9 տոկոսի կարծիքով, «Մեզ պետք են փոփոխություններ` «Արաբական գարնան» տարբերակով, քանի որ երկիրը ճիշտ ուղղությամբ չի զարգանում, 35 տոկոսը կարծում է, որ «Արաբական գարնան» կարիք չկա, քանի որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում, 14 տոկոսի կարծիքով երկիրը ճիշտ ճանապարհով չի զարգանում, սակայն «Արաբական գարուն» չեն ցանկանում, քանի որ խուսափում են քաղաքացիական պատերազմից:

No comments: