1in.am. 24-10-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով Kıbrıs Postası թերթը, հայտնում է, որ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) մտադիր է ուղիղ ավիաչվերթներ սկսել դեպի Բաքու: Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի և ՀԿԹՀ-ի կառավարությունները բանակցել են տվյալ խնդրի շուրջ և մոտ ժամանակներս համաձայնագիր կստորագրեն ավիաչվերթի բացման մասին: Ավիաչվերթներն իրականացնելու է թուրքական մասնավոր մի ավիաընկերություն: Թերթի տվյալներով՝ ՀԿԹՀ-ն ուղիղ ավիահաղորդակցություն է բացել նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանի հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և ՀԿԹՀ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացման մասին խոսվում էր նաև 2005 թվականի ամռանը: Սակայն այն ժամանակ Հունաստանն Ադրբեջանին սպառնացել էր իր հերթին ուղիղ ավիահաղորդակցություն բացել ԼՂՀ-ի հետ:Wednesday, October 24, 2012
Ադրբեջանն ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը մտադիր են բացել ուղիղ ավիահաղորդակցություն
1in.am. 24-10-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով Kıbrıs Postası թերթը, հայտնում է, որ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) մտադիր է ուղիղ ավիաչվերթներ սկսել դեպի Բաքու: Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի և ՀԿԹՀ-ի կառավարությունները բանակցել են տվյալ խնդրի շուրջ և մոտ ժամանակներս համաձայնագիր կստորագրեն ավիաչվերթի բացման մասին: Ավիաչվերթներն իրականացնելու է թուրքական մասնավոր մի ավիաընկերություն: Թերթի տվյալներով՝ ՀԿԹՀ-ն ուղիղ ավիահաղորդակցություն է բացել նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանի հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և ՀԿԹՀ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացման մասին խոսվում էր նաև 2005 թվականի ամռանը: Սակայն այն ժամանակ Հունաստանն Ադրբեջանին սպառնացել էր իր հերթին ուղիղ ավիահաղորդակցություն բացել ԼՂՀ-ի հետ:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment