Tuesday, October 9, 2012

Եգիպտոսն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Սիրիայի ափերի մոտ

Եգիպտոսի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերի մոտ, գրում է Hurriyet-ը: Չնայած ֆորմալ ընդունող կողմը Եգիպտոսն է, Թուրքիան զգալի ուժեր է ուղարկել զորավարժություններին մասնակցելու համար՝ երկու ֆրեգատ, երկու հրթիռային մոտորանավ, մեկ լցանավ, երկու դեսանատային նավ, ծովային հետեւակների վշատ, երկու ուղղաթիռ եւ հատուկ ջոկատայինների ստորաբաժանում: «Բարեկամության ծով» անունը ստացած զորավարժությունները կտեւեն հոկտեմբերի 7-ից մինչեւ 14-ը: Զորավարժությունների նպատակը երկու կողմերիհամար համատեղ գործողությունների ծրագիր մշակելն ու իրագործելն է:

No comments: