Sunday, October 7, 2012

Ադրբեջանի ԱԳՆ-ն «արձագանքել» է Սերժ Սարգսյանի՝ «Reuters»-ին տված հարցազրույցին

1in.am. 7-10-2012- «Հայաստանի իշխանությունը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և տարբեր տեսակի հնարքներով խուսափել խաղաղ գործընթացից և ղարաբաղյան հակամարտության կարգավորումից»: Panorama.am-ը` հղում անելով ադրբեջանական Trend գործակալությանը նշում է, որ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում արած հայտարարությունը, թե «Ադրբեջանը ռազմական գործողությունները վերսկսելու նպատակով հսկայական քանակությամբ զինամթերք է կուտակել»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում մեղադրել էր Ադրբեջանին զինված հակամարտության նախապատրաստման մեջ, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելն է: ՀՀ նախագահը նշել էր, որ Ադրբեջանը վերջերս չափից մեծ քանակությամբ զինամթերք է գնում: Նա նաև մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին հատկապես հայերի դեմ ուղղված քսենոֆոբիային նպաստելու մեջ:

No comments: