Tuesday, November 6, 2012

Թուրք լրագրողները բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլի կենտրոնում

1in.am. 6-11-2012- Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ՝ Լրագրողների ազատության հարթակը (GÖP) երեկ բողոքի ակցիա է անցկացրել Ստամբուլում: Մեկ ժամանոց երթից հետո թուրք լրագրողները հավաքվել են Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակում և երկրի իշխանություններից պահանջել են ազատ արձակել բանտում գտնվող լրագրողներին: Ցուցարարներն ընդգծել են, որ առանց ազատ մամուլի չի կարող լինել ազատ հասարակություն, և որ պետք է վերջ դնել մամուլի ներկայացուցիչների վրա գործադրվող ճնշումներին: GÖP-ի նախագահ Ահմեթ Աբաքայը հայտարարել է, որ, ներկայիս դրությամբ, թուրքական բանտերում գտնվում է 74 լրագրող, որոնք գլխավորապես այդպիսի վիճակում են հայտնվել ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու, ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզարշավ ծավալելու, իշխանություններին քննադատելու համար: Աբաքայը հավելել է, որ բանտերը չպետք է լեցուն լինեն լրագրողներով:

No comments: