Thursday, November 8, 2012

Իրանական պլաստիկե տարաների բացակայությունը ստիպելու է թթվասերը բռերո՞վ ուտել

News.am. 8-11-2012- Եթե իրանական պլատիկե արտադրանքը էմբարգոյի պատճառով ժամանակավորապես վերանա, ապա թթվասերն ու ձուն դրա պատճառով հազիվ թե էապես թանկանան: Նման եզրահանգում է թույլ տալիս անել NEWS.am-ի կողմից կաթնամթերք եւ ձու արտադրողների շրջանում անցկացված հարցումը: Որքա՞ն է արտադրողը վճարում 450-գրամանոց թթվասերի տարայի համար: Պարզվում է, որ տարան պատրաստի թթվասերի ինքնարժեքի 6-7%-ն է կազմում, ոչ ավելի: Նույնն է իրավիճակը ձվի դեպքում. օրինակ, տասը հատ ձվի կապրոնե փաթեթավորումը կազմում է 4 դրամ` յուրաքանչյուր ձվի մեջ: Նշենք, որ տեղի արտադրողները հումքը նախկինում գնում էին ոչ միայն Իրանից: Թեեւ այն աշխարհագրորեն ամենամոտն է, սակայն ամեն ինչ կախված էր կոնյունկտուրայից. հումք բերվում էր անգամ հեռավոր Չինաստանից: Նշենք նաեւ, որ Հայաստան պլաստիկե տարաների խոշոր մատկարարողներց մեկն էլ թուրքական «Miray Exports» ընկերությունն է, որը պատրաստ է բավարարել պլաստմասե տարաների պահանջարկը, եթե այդպիսին ի հայտ գա:

No comments: