Thursday, November 8, 2012

Ադրբեջանը կրկին սպառնում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման կապակցությամբ, այս անգամ՝ ինքնաթիռի առգրավմամբ

Tert.am. 8-11-2012- Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Շաֆիևը ելույթ է ունեցել կազմակերպության խորհրդի նիստում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նա անդամների ուշադրությունը հրավիրել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վրա և պնդել, թե դա «միջազգային իրավունքի դեմ ուղղված սադրանք է, որը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը»։ Շարիֆևը նաև հայտարարել է, թե այդ տարածք որևէ ինքնաթիռի թռիչքը վտանգում է դրա ուղևորների կյանքը։ Նա դարձյալ սպառնալիք է հնչեցրել, հայտարարելով, թե Ադրբեջանն իրավունք ունի «իր օդային տարածքը» պաշտպանելու` դիմելով ընդհուպ ինքնաթիռը առգրավելուն։ Ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ Շաֆիևի և ICAO-ի ղեկավարության հետ շփման արդյունքում հաստատվել է, որ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության ցանկացած թռիչք անօրինական է համարվելու, սակայն ուշագրավ է, որ նման տեղեկատվություն ICAO-ի կայքում գտնել չհաջողվեց։

No comments: