Thursday, November 8, 2012

Էրդողանը հերքել է Թուրքիայի ՆԱՏՕ-ից Patriot զենիթահրթիռային համակարգեր խնդրելու լուրերը

Tert.am. 8-11-2012- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Անկարան ՆԱՏՕ-ին խնդրել է թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթա-հրթիռային համակարգեր տեղակայել: Այս մասին հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, մեջբերելով թուրքական վարչապետի հայտարարությունը, որը նա կատարել է Ինդոնեզիայից, որտեղ գտնվում է այցի շրջանակներում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Նման հայց մեզնից ՆԱՏՕ-ին չի ուղարկվել: Այդ տեղեկատվությունն անհիմն է: Հրթիռների տեղակայման որոշումը կայացնում է մեր կողմը: Այդ հարցով տեղեկություններ ես չունեմ», - ասել է Էրդողանը: Միևնույն ժամանակ, Բրյուսելում գտնվող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Թուրքիային Patriot զենիթա-հրթիռային համակարգեր տրամադրել: Բացի այդ, ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Թուրքիան և նրա դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ, քննարկել են Patriot հրթիռների օգտագործման հնարավորությունը՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից ընդդիմադիրների ջոկատների դեմ գրոհները կանխելու համար:

No comments: