Sunday, April 20, 2008

Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկում է ընդլայնել Մինսկի խմբի կազմը

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներուժը լրիվ չի օգտագործվում: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:
«Մենք առաջարկում ենք կանոնավորապես, թեկուզեւ ամիսը մեկ անգամ, անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպումներ հակամարտության կողմերի հետ»,- ասել է նա:
Ըստ Ա.Ազիմովի` այնպիսի պետությունների մասնակցությունը բանակցություններին, ինչպիսին են ՄԽ անդամ Թուրքիան, Գերմանիան եւ Շվեդիան, «կխոչընդոտի բանակցային գործընթացի մենաշնորհայնացմանը»: «Այդ պետությունները տարբեր մոտեցումներ ունեն իրադրության նկատմամբ, ինչը թույլ չի տա ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին մենաշնորհայնացնել բանակցային գործընթացը, եւ մեծ արդյունավետություն կհաղորդի բանակցություններին»,- նկատել է Ա.Ազիմովը:

No comments: