
Ադրբեջանի խորհրդարանում Բաքվի պողոտաներից մեկը Իրեւան անվանափոխելու մասին հարց է բարձրացվել: Իրեւանը հանդիսանում է Ադրբեջանի հին քաղաքներից մեկը եւ Իլհամ Ալիեւը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է հին ադրբեջանական Իրեւան քաղաքի վերադարձի անհրաժեշտությունը,- Միլի մեջլիսի նիստում այսօր հայտարարել է իշխող, Յենի Մուսավաթե կուսակցության ներկայացուցիչ Մուսա Գուլիեւը:
Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքների ու շրջանների ավաններից մեկը պետք է վերաանվանել Յենի Իրեւան: «Գյանջայում Արեւմտյան Ադրբեջանից եկած վերաբնակներից բաղկացած ավան կա: Նրա բնակիչները պահանջում են կարգավիճակ տալ իրենց ավանին ու անվանել այն Յենի Իրեւան»- ասել է նա:
Խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովն իր հերթին հայտնել է, որ Միլի Մեջլիսը հայտարարություն է պատրաստել կապված, Իրեւանը հին ադրբեջանական քաղաք ճանաչելու եւ այն հայերին տալու պատմության վերականգնման հետ:
Հայտարարության շուրջ աշխատանքը շուտով կավարտվի եւ մոտ ժամանակներս այն կդրվի Միլի Մեջլիսի քննարկմանըե,- հավելել է Ասադովը:
Աղբյուր` Panorama.am150408
No comments:
Post a Comment