Thursday, December 11, 2008

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ցավակցական ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ցավակցական ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, ուղերձում ասված է. «Լորան ու ես մեր վշտակցությունն ենք հայտնում 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններին պատուհասած հուժկու երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Այս աղետին զոհ գնաց 25000 մարդ, իսկ հազարավոր մարդիկ մնացին անօթեւան: Այսօր` 20 տարի անց, մենք վերստին հիշում ենք Ամերիկայի ու Հայաստանի ամուր կապերն ու հայ ժողովրդի աննկուն ոգին: Հայ ժողովուրդը կարողացավ վերապրել այս ողբերգությունը եւ ճանապարհ հարթել դեպի պայծառ ապագա` լեցուն հույսով ու հնարավորություններով: Եռանդագին աշխատանքի ու միջազգային հանրության, այդ թվում` եւ Միացյալ Նահանգների օգնությամբ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց իր անկախությունը: Այսօր մեր ժողովուրդները քայլում են կողք կողքի` ձգտելով խաղաղության, բարեկեցության ու ազատության` հանուն մեր երկրների քաղաքացիների ու ողջ աշխարհի: Ես միանում եմ իմ բոլոր ամերիկացի հայրենակիցներին ու բոլոր հայերին` հիշատակի տուրք մատուցելու այս ազգային ողբերգության տարելիցի առիթով: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհ գնացին աղետին ու մեր լավագույն մաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ հայերին այս պահին, երբ դուք հիշում եք ձեր սիրելիներին ու այն դժվարությունները, որ հաղթահարել եք: Թող Աստծո օրհնությունը ձեզ ուղեկից լինի»:

No comments: