hayinfo. 11 Դեկտեմբեր 2008- Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն Համագործակցության խորհրդի տարեկան նիստը, որին մասնակցելու նպատակով Բրյուսել է ժամանել Հայաստանի պատվիրակությունը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամալո ծառայությունում: Եվրոպական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան-Պիեռ Ժուայեն:Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվեց Եվրոպական Հարեւանության քաղաքականության Հայաստան- ԵՄ գործողությունների ծրագրրի կատարման ընթացքը, երկուստեք գոհունակություն հայտնվեց ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, միաժամանակ նշվեց, որ ծրագրի հնարավորությունները դեռ ամբողջովին սպառված չեն եւ համագործակցության ընդլայման զգալի հեռանկարներ գոյություն ունեն: Նիստին Էդվարդ Նալբանդյանը ներկայացնելով Եվրոպական Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերն, ասաց, որ ծրագրի կատարումը Հայաստանի - ԵՄ համագորաակցության առաջնայնությունն է, ինչի վկայությունն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Եվորապական կառույցնեի հետ համագործակցության համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը: Նախարար Նալբանդյանը նաեւ կարեւորեց ԵՄ խորհրդատուների խմբի Հայաստան գործուղման մասին համաձայնագրի ստորագրումը` ԵՄ-ի հետ համագործակցությամբ տարբեր բնագավառներում բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:Հայաստանի ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ արդարադատության փոխնախարարները տեղեկացրեցին իրենց բնագավառներում կատարվող բարեփոխումները, կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները, Մեծամորի ատոմոկայանի անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկվող քայլերը, նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը:Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվեց Եվրոպական Հարեւանության քաղաքականության Հայաստան- ԵՄ գործողությունների ծրագրրի կատարման ընթացքը, երկուստեք գոհունակություն հայտնվեց ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, միաժամանակ նշվեց, որ ծրագրի հնարավորությունները դեռ ամբողջովին սպառված չեն եւ համագործակցության ընդլայման զգալի հեռանկարներ գոյություն ունեն: Եվրոպական կողմը ողջունեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջերս ընդունված ս.թ. նոյեմբերի 2-ի Մոսկվյան հռչակագիրը, դեկտեմբերի 4-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը եւ դեկտմբերի 5-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հայտարարությունը եւ քաջալերեց ակտիվացնել ջանքերը հիմնախնդրի լուծման ուղղությամբ:
Thursday, December 11, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment